Առաջիկայում կհանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը. ՌԴ ԱԳՆ

Առաջիկայում կհանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը. ՌԴ ԱԳՆ

Ինչպես ռուսական Парламентская газета-ին փոխանցել է ՌԴ ԱԳ նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան, առաջիկայում նախատեսված է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Զախարովան նշել է, որ բանակցային գործընթացն ընդհատված չէ, բանակցություններն ընթանում են ամբողջ թափով` փոխզիջումային լուծման տարբերակ գտնելու ուղղությամբ, եւ Ռուսաստանը՝ որպես միջնորդ կողմ, պարտավորվածություն ունի ստեղծելու համապատասխան միջավայր՝ աշխատանքի շարունակակնությունն ապահովելու համար: Մարիա Զախարովան նաեւ նկատել է, որ ցանկացած սրացում հղի է բանակցային գործընթացը ձախողելու վտանգով, եւ հույս է հայտնել, որ առաջիկայում նոր ասելիքներ կլինեն բանակցություններում ձեռք բերված դրական տեղաշարժերի մասին: