Իշխանությունը դանդաղում է Արցախի հետ պայմանագիրն ստորագրելու հարցում

Իշխանությունը դանդաղում է Արցախի հետ պայմանագիրն ստորագրելու հարցում

Սահմանային լարումը թեեւ չի թուլանում, բայց իշխանությունը դանդաղում է Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրն ստորագրելու հարցում, որի մասին հայտարարեց Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ին: Էդվարդ Նալբանդյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, թե փաստաթղթի մշակումն ընթացքի մեջ է: «Համաձայնագիրը ԼՂ-ի հետ միասին մշակվում է, եւ կարծում եմ` դուք բոլորդ պետք է պատկերացնեք, որ դա պարզ գործընթաց չէ եւ բավական էքսպերտային աշխատանքի կարիք ունի: Այդ աշխատանքն ընթացքի մեջ է, եւ երբ պահը լինի այնպես, որ հարկավոր է պայմանագիրը կնքել, այդ ժամանակ կիրականացվի»։ Տեղեկություններ կան, որ փաստաթուղթն իրականում պատրաստ է, պարզապես իշխանությունն սպասում է, թե երբ Ադրբեջանը նորից կդիմի լայնամասշտաբ գործողությունների, եւ համաձայնագիրն անմիջապես կյանքի կկոչվի: