ԱԺ կգան նոր վարչապետն ու հին նախարարները

ԱԺ կգան նոր վարչապետն ու հին նախարարները

Այսօր ժամը 16:00-ին Ազգային ժողով կժամանի կառավարությունը՝ հարցուպատասխանի։ Սա կառավարության և խորհրդարանի առաջին հանդիպումն է աշնանային նստաշրջանում։ Սա նաև վարչապետի փոփոխությունից հետո կառավարության առաջին հանդիպումն է խորհրդարանականների հետ։



Hraparak.am—ը պարզեց, որ այսօր խորհրդարան կժամանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հովիկ Աբրահամյանը, թեկուզ հրաժեշտի խոսքով, չի լինի, այլևս․ նա սեպտեմբերի 8-ից դադարեցրել է իր լիազորությունները։ Փոխարենը նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ խորհրդարանում կլինեն նախկին կառավարության անդամները, որոնք այս պահին ժամանակավոր պաշտոնակատար են համարվում, մինչև նոր կառավարության ձևավորումը։ Այսինքն՝ ԱԺ կգան նոր վարչապետն ու հին նախարարները։ Վարչապետի նշանակումից հետո քսան օրվա ընթացքում Կարեն Կարապետյանը կձևավորի նոր կառավարություն, և, ամենայն հավանականությամբ, հին կառավարության նախարարներից շատերն այլևս  չեն պաշտոնավարի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ