Հավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է

Հավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է

ՀՀԿ գործադիր մարմնի` նորընտիր կազմով անդրանիկ նիստն այսօր տևեց սովորականից ավելի երկար: Ավելի քան երկու ժամ տևած նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: 



Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ով է լինելու կուսակցության նախագահի առաջին տեղակալը, ովքեր կլինեն մյուս փոխնախագահները, նաև խորհրդի անդամները: Հետաքրքրվեցինք նաև` արդյոք քննարկվել է ընտրություններին ՀՀԿ ցուցակի կազմման հարցը:



Առաջին հարցի մասով Շարմազանովը չբացառեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ընտրվել նաև կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Իսկ դա կորոշվի դեկտեմբերին կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում:



Մանրամասները՝ տեսանյութում:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ