Ուկրաինացի նախկին հատուկջոկատայնները խուսափել են քրական պատասխանատվությունից՝ փախչելով Ռուսաստան

Ուկրաինացի նախկին հատուկջոկատայնները խուսափել են քրական պատասխանատվությունից՝ փախչելով Ռուսաստան

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ ջոկատի Խարկովի ստորաբաժանման չորս նախկին ծառայողները, որոնց կասկածում են 2014 թվականի փետրվարին Մայդանում ցուցարարների սպանություններին առնչություն ունենալու մեջ, փախուստի են դիմել` անցնելով Ռուսաստան, հաղորդում է РИА Новости-ն:



Նշվում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նրանց դեմ քրեական հետապնդում էր սկսել 2016-ի հունիսին:



Ռուսաստան տեղափոխվելուց առաջ «Բերկուտ»-ի մարտիկները համացանցում տեսաուղերձ են հրապարակել` նշելով, որ այս քայլին են դիմում, քանի որ «Ուկրաինայի տարածքում իրենց վտանգ է սպառնում»: