Պակիստանի հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել

Պակիստանի հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել

Պակիստանի հատուկ ծառայություններն այսօր` Սուրբ Զատկի տոնին երկրում մի շարք ահաբեկչություններ են կանխել: Այս մասին հայտնում է 



Dawn պարբերականը: Ըստ հաղորդման ահաբեկչությունները նախատեսված էր եղել իրականացնել տեղի խմնավորումների կողմից երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Լաքոր քաղաքում: Իրականացված հատուկ գործողության ընթացքում գրոհայինները վնասազերծվել են: Կառավարական ուժերը ունեն չորս վիրավորներ:



Նշենք, որ անցյալ տարի Սուրբ Զատկի տոնին Լաքորում մահապարտ ահաբեկիչն իրականացրել էր ինքնապայթեցում դառնալով յոթանասուն մարդու մահվան եւ երեք հարյուր մարդու տարբեր ծանրության վնասվածքներ ստանալու պատճառ: