Լոնդոնում՝ գինետանը, թունավոր նյութի արտահոսք է տեղի ունեցել

Լոնդոնում՝ գինետանը, թունավոր նյութի արտահոսք է տեղի ունեցել

Առնվազն տասնմեկ մարդ այրվածքներ է ստացել Լոնդոնի գինետներից մեկում տեղի ունեցած թունավոր գազի արտահոսքի պատճառով: Այս մասին գրում է բրիտանական Guardian պարբերականը: Միջադեպի հետեւանքով ավելի քան վեց հարյուր մարդ է տարհանվել, որոնցից երկու հարյուրը ինքնուրույն են լքել տարածքը: Դեպքի վայր են ժամանել փրկարարների եւ հրշեջների հաշվարկներ: Դեպքի վայրը շրջափակվել է իրավապահների կողմից: Հիվանդանոց է տեղափոխվել ինը մարդ: Եվս երկուսը բուժօգնություն են ստացել ոչ հոսպիտալային պայմաններում: