Ռուսաստանցիների 53%-ը կողմ է Սիրիական օպերացիայի շարունակմանը

Ռուսաստանցիների 53%-ը կողմ է Սիրիական օպերացիայի շարունակմանը

Ռուսաստանցիների 53% կողմ է, որպեսզի ռուսական զինված ուժերը շարունակեն իրենց գործողությունները Սիրիայում, մինչդեռ դեմ են հարցվածների երեսուն տոկոսը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը` վկայակոչելով Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հրապարակած տվյալները: Ընդ որում Սիրիայում ռուսական զինուժի շարունակմանը դեմ արտահայտվածների 45%-ը եղել են կանայք: Նրանք, ովքեր դեմ են եղել, որպեսզի ռուսական զորքերը շարունակեն իրենց գործողությունները Սիրիայում, հիմնականում եղել են անկուսակցականներ` 63%: Նշվում է, որ հարցումն անցկացվել է ապրիլի 11-12-ին: Հարցմանը մասնակցել է հազար երկու հարյուր քաղաքացի: Հարցումն անցկացվել է հեռախոսային զրույցի մեթոդով: Վիճակագրական վրիպակը` 3,5%: