Երեւանի քաղաքապետարանն էլ, «Վեոլիան» էլ թքած ունեն մեզ վրա

Երեւանի քաղաքապետարանն էլ, «Վեոլիան» էլ թքած ունեն մեզ վրա

Լուսանկարում պատկերված «պեյզաժը» կրկնվում է տարեկան մի քանի անգամ: Սա սովորական կղանք է, որը արտանետվում է բարեկամիս առաջին հարկի բնակարանում, ինչի վրա թքած ունեն քաղաքապետարանը և Վիոլան:

Երևանի քաղաքապետարանը թքած ունենա քաղաքացիների վրա: Նրա համաձայնությամբ, Վիոլա ընկերությունը նույնպես ուղտի թքով թքած ունի… 

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ինձ հարազատ մեկը պարբերաբար ստիպված է մաքրել իր վերևի հարևանների, կներեք արտահայտության համար, քաքերը, որոնք խցանման ժամանակ ապականում են նրա առաջին հարկում գտնվող բնակարանը: Օրերս, ստիպված եղա զանգահարել Երևանի քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների հեռախոսահամարով, մի հաճելի աղջիկ ասաց, թե բնակարան լցված կոյուղու պարունակությունը դեռ արտակարգ իրավիճակ չէ: Հայհոյեցի, սպառնացի պայթեցնել քաղաքապետարանը: Բայց երեւի ինձ գժի տեղ դրեցին: 

Օրեր անց` սեպտեմբերի 25-ին, հետզանգ եմ ստանում Վիոլայից, խնդիրը շտապ արձագանքման հարց չէր երեւի` հանգիստ տոնով հարցնում է, դուք  զանգահարել էիք: Ասում եմ այո, ես ձեր ըսենցն  ու ընենցը: Զանգողն անակնկալի է գալիս, թե այս խուլիգանն ով է: Հետո ասում եմ սիկտիր եղեք ու այս հեռախոսահամարով չզանագահարեք: Անշուշտ, գռեհիկ է, բայց ոչ մի անձնական բան` հայհոյանքները համակարգին են ուղղված: 

Ի՞նչ է ստացվում: Քաղաքապետարանը չի վերահսկում Վիոլային, Վիոլան թքած ունենալով, պարբերաբար չի մաքրում շենքերին կից դիտահորերը: Նրանք իրենց անգործությամբ և իրենց հաճախորդների վրա թքած ունենալով, մարդկանց ստիպում են այսքան ստորանալ: Երբեք իմ լեկսիկոնում չի եղել ցավդ տանեմ, ազիզ ջան, առավելևս՝ քաք: Նախընտրել եմ ինքնասպանություն գործել, քան նման բառեր օգտագործել:

Հիմա հարց` Վիոլան պե՞տք է, արդյոք, մաքրի ջրահեռացման դիտահորերը: Որտեղ է համատիրության և Վիոլայի պարտավորությունների սահմանազատման կետը: Բա ոնց չասես` քաքակերներ: Կներեք:

Կարող էի մակագրել դոկտոր, պրոֆեսոր, բայց երկրով մեկ քաքի մեջ ենք, ինչպես ռեալ, այնպես էլ վիրտուալ, այնպես որ, կրթական և գիտական ցենզ ունենալն էական չէ:
Իրավաբանական խորհրդատվության կարիք ունեմ. ինչպես հայցով դմել դատարան, այս անկման համար որոշներին պատասխանատվության ենթարկելու համար:

Գագիկ Վարդանյան