Արգելվել է առանց բժշկական ցուցման աբորտների իրականացումը

Արգելվել է առանց բժշկական ցուցման աբորտների իրականացումը

Չինաստանում արգելվել է առանց բժշկական ցուցման աբորտների իրականացումը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով չինական կառավարության տարածած հայտարարությունը։ Համաձայն կայացված որոշման, այս սահմանափակումը պաշտոնական Պեկինը հիմնավորել է կանանց առողջության հանդեպ հոգատարության իր պարտականությամբ։

2018 թվականին դեռ, հիշեցնենք, որ Չինաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ աբորտը կարող է կնոջ մոտ հանգեցնել անպտղության։ Մասնավորապես, չինական իշխանությունները մտահոգություն էին հայտնել, դեռ այն ժամանակ, որ երկրում տարածված է երեխայի «ոչ ճիշտ սեռով» պայմանավորված աբորտների թիվը։

Ի դեպ, Չինաստանում նկատվում է ծնելիության կտրուկ նվազում։ 2011-20 թվականներին բնակչության աճը եղել է ամենաքիչը 1950-ական թվականներից սկսած եւ սա մասնագետների մոտ առաջացրել է մտահոգություն առ այն, որ Չինաստանի բնակչության թվաքանակի կրճատումը կարող է դառնալ անշրջելի։