5 լավագույն գրքերը՝ ըստ Բիլ Գեյթսի

5 լավագույն գրքերը՝ ըստ Բիլ Գեյթսի

Microsoft-ի հիմնադիր, մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն հանդիսացող Բիլ Գեյթսը հրապարակել է իր համար լավագույն հինգ գրքերի ցուցակը։  Հրապարակված ցուցակում գործնական ուղեցույցից մինչեւ ներհայեցողության մասին աշխատություններ են ընդգրկված։

Ցանկում են Թարա Վեսթովերի «Աշակերտուհին», Պոլ Շարեի «Ոչ մեկի բանակը», Ջոն Կարեյրուի «Կեղտոտ արյունը», Յուվալ Նոյ Հարարիի «21 դաս 21-րդ դարի համար»-ը եւ Էնդի Պադիկոմբի «Մեդիտացիա եւ գիտակցվածություն» գիրքը։ Գեյթսը նաեւ նշել է, որ գիրքը հիանալի նվեր է ցանկացած տոնի առիթով։