Նախագահը արհամարհել է իր մրցակցին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամթը Վաշինգտոնի Մայր Տաճարում տեղի ունեցած պաշտոնաթող նախագահ Ջորջ Բուշ-ավագի հուղարկավորության ժամանակ չի բարեւել պաշտոնաթող նախագահ Բիլ Քլինթոնին եւ նրա տիկնոջը Հիլարի Քլինթոնին, որը 2016-ի նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակիցն էր։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, Մելանյա Թրամփի հետ ժամանելով, նա առաջին շարքում տեղ է զբաղեցրել նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ նրա տիկնոջ՝ Միշել Օբամայի կողքին, ում հետ առաջին անգամ հանդիպել էր 2017-ի հունվարին։ Օբամայի կողքին էլ կանգնած են եղել Քլինթոն ամուսինները, սակայն Թրամփը չի ողջունել նրանց, թեեւ Մելանյա Թրամփը երկուսին էլ ողջունել է։
Կարծիքներ