Լարված իրավիճակ՝ նախագահական նստավայրի մոտ

Լարված իրավիճակ՝ նախագահական նստավայրի մոտ

Այժմ լարված իրավիճակ է նախագահական նստավայրի առջև, ոստիկանների և ցուցարարների միջև սկսվել է հրմշտոց։

Ոստիկանության աշխատակիցները վահաններով, փորձում են նախագահականի մուտքերից հեռացնել այն շրջափակած քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ առավոտյան սկսված երթով «Դիմադրության» շարժման մասնակիցները հասնելով նախագահական նստավայրի մոտ, շրջափակեցին վերջինիս բոլոր մուտքերը։