Արմեն Գևորգյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
«ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ նախաքննության 5 ամիսների ընթացքում կատարվել են քննչական գործողություններ, առերեսումներ՝ ոչ»։ Այս մասին «Հրապարակի»-ին հայտնեց Արմեն Գևորգյանի փաստաբան Վարդգես Գևորգյանը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալի հետ առերեսումներ չեն արվել, թեպետ, որոշակի քննչական գործողություններ կատարվել են։
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքները 3 են՝ սահմանանադրական կարգի խափանման օժանդակել,կաշառք՝ Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա և Մարտի 1-ի գործով։ Ինչպես նշեց փաստաբանը՝ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության մեջ նշված հիմքերի թվում են նախաքննությանը խոչընդոտելը և փախուստի դիմելը։ «Որը, որ իրականությանը չի համապատասխանում, նա հինգ ամիս է՝ մեղադրանք ուներ, ոչ մի բանի չխոչընդոտեց, հիմա՞ պետք է խոչընդոտի»,-հարցնում է փաստաբանը։
Արմեն Գևորգյանին պաշտպանելու համար ավելացել է նոր փաստաբան՝ Էրիկ Ալեքսանյանը, որն էլ լրացնելով գործընկերոջն, ասաց, որ Հայաստանում կալանքի բոլոր միջնորդություններն ասես նույն տեղի copy-paste արված լինեն․ նույն հիմնավորումները, նույն՝ բառապաշարը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ հետաձգվեց նիստը, ապա փաստաբանը նշեց․ «Այն պարզ պատճառով, որ որպես շահերի պաշտպան ես ներգրավվել եմ այսօր, և, հետևաբար, այդ նյութերին ես ծանոթ չէի և պետք է ծանոթանայի մեկօրյա ժամկետում»։
Վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում կշարունակվի դատական Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդության գործով նիստը։
Կարծիքներ