«Օսկարը» հետ են վերցրել
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ստիպված է եղել հետ վերադարձնել այն «Օսկարը», որը ժամանակին հանձնել էին Մարլոն Բրանդոյին 1954 թվականին՝ «Նավահանգստում» ֆիլմում մարմնավորած դերի համար։ Այս մասին գրում է The Wrap-ը։
Դի Կապրիոն արձանիկը նվեր էր ստացել իր բարեկամ Ջոու Լոուից, որը կասկածվում է միլիարդավոր դոլարների շորթման ու կողոպտման մեջ։ Իրավապահներին հայտնի է դարձել, որ մալայզիական բարեկեցության պետական հիմնադրամից կողոպտած գումարները ֆինանսիստը ծախսել է պերճանքի առարկաներ գնելու համար եւ հիմա իրավապահները հավաքում են այդ բոլոր իրերը որպեսզի վաճառեն ու վերականգնեն վնասը։ Դի Կապրիոն էլ ստիպված է եղել հրաժարվել բոլոր նվերներից, որ իրեն տվել է Լոուն, ներառյալ այդ արձանիկը։
Կարծիքներ