Քոչարյանը չխոսեց լրագրողների հետ. միայն մեկ նախադասություն արտաբերեց (տեսանյութ)

Քոչարյանը չխոսեց լրագրողների հետ. միայն մեկ նախադասություն արտաբերեց (տեսանյութ)

Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինել հարցի վերաբերյալ գործի քննությունը 15 րոպեով ընդմիջվեց։

Դատարանի որոշմամբ ապակիներից այն կողմ նիստերի դահլիճում տեղավորված լրագրողները ընդմիջման ընթացքում փորձեցին հարցեր ուղղել Քոչարյանին, սակայն նա ոչ մի հարցի չպատասխանեց՝ նշելով. «Մամուլի ասուլի՞ս ա, որ պատասխանեմ»։

Քոչարյանի պաշտպանները լրագրողներին խնդրեցին դուրս գալ այս հատվածի նիստերի դահլիճից, քանի որ առանձին քննարկելու բաներ ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։