Հորդորում են Երեւանի «Կապույտ մզկիթը» չանվանել իրանական 

Հորդորում են Երեւանի «Կապույտ մզկիթը» չանվանել իրանական 

Ադրբեջանում կարծում են, որ չի կարելի Երեւանի «Կապույտ մզկիթն» անվանել իրանական։ Այս մասին հայտարարել է ադրբեջանցի պատմաբան Սաբուխի Գուսեյնովը։ Վերջինս ասել է, որ մզկիթը մաս է կազմել «Թեփեբաշի» թաղամասի, որը ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես ադրբեջանցիներով բնակեցված թաղամաս պատմական Երեւանում։

Ադրբեջանցի պատմաբանը ասել է, որ «Իրանը չի կարող «Կապույտ մզկիթը» համարել իրանական, քանի որ մզկիթի հետ կապված բոլոր արխիվային նյութերը գտնվում են Բաքվում եւ իրականացված հետազոտությունները ոչ ավել, ոչ պակաս ցույց են տալիս, որ այն ադրբեջանական է»։