Առեւտրաշրջանառությունը այս երկրների միջեւ կարող է հասնել 50 միլիարդ դոլարի 

Առեւտրաշրջանառությունը այս երկրների միջեւ կարող է հասնել 50 միլիարդ դոլարի 

Այս տարվա արդյունքներով Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կարող է աճել 15 միլիարդ դոլարով եւ հասնել 50 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտարարել է թուրքական դեսպան Մեհմեդ Սամսարը։ Այս տարվա առաջին կիսամյակին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 30 միլիարդ դոլար։ Աճը պայմանավորված է առեւտրի ծավալների ավելացմամբ, ինչպես նաեւ՝ էներգառեսուրսների գների փոփոխությամբ։

Ընդ որում, երկու կողմերն էլ մտադիր իրականացնել առեւտրի եւ արդյունաբերության ոլորտում զգալի ներդրումներ։ Առաջիկայում Մոսկվա կայցելի թուրքական բավականին մեծաթիվ պատվիրակություն՝ քննարկելու այդ հարցերը։