Սկանդալը շարունակվում է․ պահանջվում է Գրիզմանին զրկել Իսպանիայի առաջնությունում խաղալու իրավունքից

Սկանդալը շարունակվում է․ պահանջվում է Գրիզմանին զրկել Իսպանիայի առաջնությունում խաղալու իրավունքից

Անտուան Գրիզմանի «Ատլետիկո Մադրիդից» կատալոնական «Բարսելոնա»  տեղափոխությունը ամենաքննարկվողներից է նոր մրցաշրջանից առաջ։ 

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ Մադրիդի «Ատլետիկոն» դիմել է Լա լիգային, որպեսզի ֆրանսիացուն մեկ տարվով զրկեն Իսպանիայի առաջնությունում հանդես գալու հնարավորությունից։

«Մադրիդում կարծում են, թե «Բարսելոնայի» և Գրիզմանի միջև դեռ մարտ ամսին անձնական պայմանավորվածությամբ պայմանագիր է կնքվել։ Ֆուտբոլիստին գնելու հայտը ներկայացվել է միայն հուլիսին, երբ ֆրանսիացի հարձակվողի հրաժարագինը 200մլն եվրոյից դարձել է 124մլն եվրո։

«Ատլետիկոն» մեզ դիմել է և հարցրել, թե արդյոք մեր լիազորությունների շրջանակում է նման որոշում կայացնելը։ Այո, դա հնարավոր է։ Այս պահին ղեկավար մարմինները զբաղվում են խնդրի պարզաբանմաբ»,- Լա Լիգայի նախագահի խոսքերն է մեջբերում Onda Cero-ն։