Հարցրեց՝ «Մարգարիտա՞ն է», ասացի՝ այո, եւ այդ անձը սկսեց ինձ հայհոյել եւ սպառնալ

Հարցրեց՝ «Մարգարիտա՞ն է», ասացի՝ այո, եւ այդ անձը սկսեց ինձ հայհոյել եւ սպառնալ

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«094884***

Դիմում եմ ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը, այս հեռախոսահամարից հենց նոր, ժամը 16․51-ին զանգահարեց մեկը, տղամարդու ձայն է, հարցրեց՝ «Մարգարի՞տան է», ասացի՝ այո, եւ այդ անձը սկսեց ինձ հայհոյել եւ սպառնալ , որ «հերիք ա փաշինյանին» քննադատեմ, իրականում այս միտքը շատ գռեհիկ եւ փողոցային բառամթերքով էր համեմում․․․ Զսպեք ձեր մարմնի մասերի հանդեպ անթաքույց սեր ունեցողներին՝ Նիկոլ @ընկերներ... Սիրո եւ համերաշխության, չէ մի չէ․․»