Բացվել է սրճարան, որտեղ մատուցողները ռոբոտներ են

Բացվել է սրճարան, որտեղ մատուցողները ռոբոտներ են

Տոկիոյում բացվել է սրճարան, որտեղ մատուցողները եւ անձնակազմի մյուս անդամները ռոբոտներ են։ Այն կոչվում է Dawn։ Սրճարանը ստեղծվել է «Time of Eve» անիմե ֆիլմի ներշնչանքով։

Հիշեցնենք, որ այդ անիմե ֆիլմում բոլոր աշխատանքները իրականացվում էին մեխանիկական սարքերի օգնությամբ։ Hightech.fm-ը գրում է, որ սրճարանում աշխատում են տասը մարդիկ, ովքեր ունեն հենաշարժողական լուրջ խնդիրներ եւ չեն կարող տեղաշարժվել եւ նրանց համար ստեղծվել են հատուկ ռոբոտներ, որոնք միայն ղեկավարողի հայացքով կարող են հրահանգներն հասկանալ եւ տեղափոխել ամանեղեն, ընդունել պատվերներ եւ այլն։

OriHime-D անունն ստացած ռոբոտային տեխնոլոգիան նաեւ հնարավոր է օգտագործել հիվանդներին խնամելու, երեխաներին խնամելու եւ այլ գործերի համար։