Ոստիկանները տղամարդու են գնդակահարել

Ոստիկանները տղամարդու են գնդակահարել

ԱՄՆ Նյու Յորքի նահանգում ոստիկանները տղամարդու են գնդակահարել, փոխհրաձգության ընթացքում։ Այն տեղի է ունեցել է Սթեյտեն Այլենդ շրջանում, որը գտնվում է համանուն կղզու վրա եւ հանդիսանում է մեգապոլիսի ամենահեռավոր շրջանը, գտնվում է հարավում։

Նշվում է, որ հրաձգության հետեւանքով մեկ ոստիկան էլ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հայտնի է որ վիրավոր ոստիկանին հոսպիտալացրել են։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Դեպքի մանրամասները ոստիկանությունը չի բացահայտում։