Արձակուրդից վերադառնալուն պես պատրաստ եմ հանդիպել քաղաքապետին և քննարկել հատուկ ռեժիմի պայմանները

Արձակուրդից վերադառնալուն պես պատրաստ եմ հանդիպել քաղաքապետին և քննարկել հատուկ ռեժիմի պայմանները

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է․

«Քիչ առաջ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ Մարությանը ճիշտ է արձակուրդի մեջ է, սակայն երկրից չի բացակայում:

Ուրախ եմ, որ քաղաքապետը հեռու չէ և կարող է րոպե առաջ վերադառնալ արձակուրդից և կատարել Երևանի ՏԻՄ օրենքի 62-րդ հոդվածի լիազորությունները, այն է ապահովել համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում հատուկ ռեժիմի պահանջների կատարումը:

Արձակուրդից վերադառնալուն պես պատրաստ եմ հանդիպել քաղաքապետին և քննարկել հատուկ ռեժիմի պայմանները:

Համատարած ախտահանում, պոլիկլինիկաների արտակարգ պատրաստություն, քաղաքապետարանում հատուկ ռեժմի սահմանում և այլն... շատ աշխատանք ունենք անելու»: