Փաշաեւը խոստովանել է, որ հոնորար է ստացել Եֆրեմովից

Փաշաեւը խոստովանել է, որ հոնորար է ստացել Եֆրեմովից

Նախկին փաստաբան Էլման Փաշաեւը խոստովանել է, որ դերասան Միխայիլ Եֆրեմովի շահերը մահվան ելքով ավտովթարի հետ կապված գործում, պաշտպանելու համար ստացել է հոնորար։

Հիշեցնենք, որ Եֆրեմովը դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման։ Փաշաեւը հրաժարվել է ասել, թե կոնկրետ որքան գումար է ստացել հոնարար իր փաստաբանական ծառայությունների համար, դա համարելով փաստաբանական գաղտնիք, որը չի կարելի բարձրաձայնել։ Նախկին փաստաբանը նաեւ դիմել է Եֆրեմովին, հորդորելով հոգ տանել իր մասին եւ ընդգծել է, որ Եֆրեմովը ունի հիանալի ընտանիք եւ հանուն նրանց պետք է հոգ տանի իր համար։