Իրավագիտության ֆակուլտետը կարձագանքի ԱԱԾ հայտարարությանը

Իրավագիտության ֆակուլտետը կարձագանքի ԱԱԾ հայտարարությանը

Տեղեկացրել էինք, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր: ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ, ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչև 8000 ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար:

ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոստովանել հանցագործության կատարումը: 

Մենք տեղեկացանք, որ այս պահին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում հրատապ նիստ է հրավիրվել, պատրաստվում են արձագանքել ԱԱԾ կողմից տարածած հայտարարությանը։