Ռազմական ինքնաթիռ է կործանվել Ֆրանսիայում

Ռազմական ինքնաթիռ է կործանվել Ֆրանսիայում

Ֆրանսիայում կործանվել է բելգիական ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչ ինքնաթիռ։ Ավիավթարը տեղի է ունեցել Լորյան բնակավայրի մոտ։ Օդաչուներից մեկը կարողացել է հաջող կատապուլտացվել, իսկ մյուսը՝ ընկել է էլեկտրահաղորդալարերի վրա։ Վերջինս ստացել է վնասվածքներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Այս մասին հայտնում է The Associated Press լրատվական գործակալությունը։