ԱԹՍ-ն ռումբ է գցել «Գազպրոմի» շենքի վրա

ԱԹՍ-ն ռումբ է գցել «Գազպրոմի» շենքի վրա

Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքը պայթուցիկ սարք է գցել «Գազպրոմի» շենքի վրա։ Այդ մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետեւանքով վնասվել է վարչական շենքը։ Նա նաև դեպքի վայրից լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով հարձակման հետևանքները։

Օդային գրոհի հետևանքով ոչ ոք չի տուժել: