Երեւանում հիշել են՝ Մերձավոր Արեւելքը մոտ է Հայաստանին․ մաս 2-րդ

Երեւանում հիշել են՝ Մերձավոր Արեւելքը մոտ է Հայաստանին․ մաս 2-րդ

Վերջին սահմանային կոնֆլիկըը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցույց տվեց, որ Անկարան իրապես ներկայություն ունի ռեգիոնում եւ պաշտպանում է Բաքվին, ինչը Երեւանում ընկալվում է որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը ուղղված սպառնալիք։  Իրադարձությունները Արեւելյան Միջերկրականում բերեցին հակաթուրքական դիվանագիտական, իսկ ապագայում նաեւ հնարավոր է՝ ռազմական ճակատի ձեւավորմանը, որի մեջ ներգրավված են մի շարք երկրներ Եվրոպայից եւ Եգիպտոսը՝ Հյուսիսային Աֆրիկայից։ Այս լույսի ներքո, Հայաստանը կարեւոր քայլ կատարեց, հայտարարելով, որ աջակցում է Հունաստանին եւ Կիպրոսին Թուրքիայի հետ առճակատման հարցում, ինչը ընկալվեց որպես այդ կոալիցիայում ներգրավված լինելու հայտ։ Սա ցույց տվեց իր հերթին, որ սխալ էին այն հավաստիացումները, որ Երեւանի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում հանդիսանում է այդ ռեգիոնում Ռուսաստանի քաղաքականության լրացումը։ Դա այդպես չէ իրականում կամ այնքան էլ այդպես չէ, քանի որ Մոսկվան եւ Անկարան դաշնակիցներ են Սիրիական ուղղությամբ եւ ակտիվ խորհրդակցություններ են անցկացնում Արեւելյան Միջերկրականի ճգնաժամի առնչությամբ։ Սա առաջին։ Երկրորդ։ Մնացականյանի բարեհաջող այցը Եգիպտոս ցույց է տալիս, որ ի դերեւ են ելել այն ուժերի ձգտումները, որոնք փորձում են Հայաստանը ներկայացնել մեկուսացված իսլամական աշխարհում։ Այ համատեքստում Ռուսաստանը, Հայաստանն ու հնարավոր է նաեւ՝ Իրաը կարող են համատեղ, երկարատեւ հեռանկարին միտված կարեւոր նախագծեր իրականացնել։ Սրանով Երեւանը հնարավորություն կստանա քաղաքական-դիվանագիտական բավակլան ընդարձակ մանեւրայնության՝ ինչպես Եվրոպական ուղղությամբ, այնպես էլ Մերձավոր-Արեւելյան, իրականացնելով արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա, ինչը թույլ կտա ստեղծել մանեւրայնության դածտ ապագայի համար՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասով։ Իրադարձությունների նման ընթացքը, ըստ վերլուծաբան Տարասովի, ընդհանուր առմամբ ձեռնտու է Ռուսաստանին եւ վերջինիս՝ Մերձավոր Արեւելքում վարած քաղաքականությանը, որտեղ առկա է հայկական սփյուռքի դեռեւս չգործարկված հզոր ներուժը՝ արտաքին քաղաքականության ընդհանուր կոնցեպցիայի բազայի հիման վրա։ Այս առումով Երեւանին հարկ է օգնել օգտագործելու իր մի շարք ակնհայտ առավելությունները, հոգ տանելով, որպեսզի վերջինս հնարավորինս հեռու մնա ռեգիոնալ ռիսկերից, հարափոփոխ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։ Այժմ, կարծես թե այն ժամանակն է, երբ, ինչպես նկատել է ՀՀ ԱԳՆ խորհրդական Ռուբեն Կարապետյանը, «պետք է առանձնահատուկ մանրակրկիտությամբ աշխատել դետալների վրա»։ Եվս մեկ բան՝ հաղորդվում է, որ Մնացականյանը Եգիպտոս այցի ժամանակ պայմանավորվել է, որպեսզի նախագահ աս-Սիսին այցելի Հայաստան։ Եթե այցը կայանա, ապա Երեւանը, արաբական երկրների հետ կարող է դուրս գալ քաղաքական երկխոսության ակտիվացման եւ առեւտրատնտեսական գործակցության նոր գործնական մակարդակ, հատկապես, որ վերջինիս խոչընդոտող էական ոչինչ չկա։


Regnum