Եթե ՌԴ-ն ուզում է մնալ գերտերության իր կարգավիճակում, ոչ թե Շվեյցարիայի, ապա պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա

Եթե ՌԴ-ն ուզում է մնալ գերտերության իր կարգավիճակում, ոչ թե Շվեյցարիայի, ապա պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա

Ռուսական կենտրոնական՝․«Առաջին ալիքի» «Время покажет» հաղորդման սեպտեմբերի 30-ի թողարկումը նվիրված էր Արցախյան հակամարտությանը։ Ռուսաստանցի մեկնաբանները, որոնք ստուդիա էին հրավիրել հայ և ադրբեջանցի, այս թվում՝ ռազմական, փորձագետներին, բավականին հայամետ քննարկում էին կազմակերպել։ Փորձագետներից շատերը  հայտարարեցին, որ այս արյունահեղությունը հրահրված է Անկարայի կողմից։

 Քաղաքագետ Ալեքսանդր Բորոդայի մեկնաբանությմաբ՝ այս հակամարտությունը լենինյան ազգային  «ապուշ» քաղաքականության արդյունք է, երբ հայկական հողը Լենինի որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին։ «Այս մասին կարելի է երկար խոսել, բայց ինչ վերաբերում է հակամարտությանը, ապա հայ-ադրբեջանական պատերազմն, ըստ էության, ավարտվել է 90-ականներին՝ Ադբեջանի ջախջախիչ պարտությամբ։ Այդ իսկ պատճառով, Ադրբեջանը միայնակ նման խաղեր չի խաղում՝ ժամանակին կորցնելով թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Լաչինի միջանցքը։ Եվ հիմա էլ Ադրբեջանը երբեք քիթը չէր խոթի այդ վտանգավոր խաղի մեջ, եթե չլիներ Թուրքիայի ազդեցությունն ու աջակցությունը»,-ասաց Բորոդայը՝ հավելելով, որ ՌԴ-ն եթե ցանկանում է մնալ գերտերության, այլ «ոչ Շվեյցարիայի  կարգավիճակում», ապա պետք է ինչ-որ պահի ստիպված լինել ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
Թուրքիայի ներկայությունը կամ թուրքական խաղի  արձանագրելուց հետո հարց բարձրացավ՝ արդյոք Հայաստանի տարածք կազմող Վարդենիսի վրա  կանխամտածված գրոհները մարտահրավեր չեն Հավաքական անվտնագության կազմակերպությանը։ Եթե այդպես է, ապա արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ը պետք է միջամտի։
Մանրամասները՝ տեսանյութում։