Աշխատանքից ազատվել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը

Աշխատանքից ազատվել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինին։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական իրավական տեղեկատվության մասին պաշտոնական կայքից։ Մեկ այլ հրամանագրով, նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է ՌԴ ԱԳՆ ստատս-քարտուղար Եվգենի Իվանովը։ Կարասինը փոխարտգործնախարար է եղել սկսած 2005 թվականից։ Նրա հսկողության տակ են եղել ՌԴ ԱՊՀ անդամ երկրների երկկողմ հարաբերությունները եւ այլ ուղղություններ։