Որն է Հոլիվուդի ամենաձախողված ֆիլմը

Որն է Հոլիվուդի ամենաձախողված ֆիլմը

Disney ստուդիայի կողմից թողարկված «Ջոն Քարթեր» արկածային մարտաֆիլմը /2012 թ/ ճանաչվել է որպես ժամանակակից կինոարվեստի պատմության մեջ ամենից ձախողված ֆիլմ։ Այս մասին հայտնում է THR-ը։ Ռեժիսոր Էնդրյու Ստենտոնի գիտաֆանտաստիկ էքշընը պատմում է ամերիկացի զինվորական Ջոն Քարթերի մասին, ով ստիպված է լինում պայքարել հանուն Մարս մոլորակի բնակիչների ազատության համար։ Ֆիլմն արժեցել է 363,7 միլիոն դոլար, սակայն համաշխարհային վարձույթում կարողացել է հավաքել ընդամենը 284 միլիոն դոլար։ Ֆինանսական կորուստները կազմել են 136,6 միլիոն դոլար։ Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ, այն ճանաչվել է որպես ամենաձախողված ֆիլմը։