Apple-ը ներկայացրել է իր նոր iPhone-ները

Apple-ը ներկայացրել է իր նոր iPhone-ները

Apple ընկերությունը Կուպերտինոյում տեղի ունեցած պրեզենտացիայի ընթացքում ներկայացրել է իր նոր սմարթֆոնները՝ iPhone11, iPhone 11 Pro, եւ եւ iPhone 11 Pro Ma-ն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նոր մոդելները ստացել են եւս մեկ տեսախցիկ՝ 12 մեգապիքսել հզորությամբ։ Այն հագեցած է Night Mode ռեժիմով, որը թույլ է տալիս բարելավել լուսանկարների որակը, որոնք արված են օրվա մութ ժամերին։ Մոդելն ունի նաեւ երկշերտ օպտիկական զում։ Տեսախցիկներից մեկը կլինի լայնանկյուն։ Այն կկարողանան նկարահանել տեսանյութ 4К հզորությամբ վայրկյանում 60 կադր արագությամբ։ Դիմահար խցիկը կկարողանա նկարահանել տեսանյութ դանդաղեցված ռեժիմով։ Նոր մոդելը հասանելի կլինի վեց գույներով։ Արժեքը սկսած 699 դոլարից։