Մահացել է մեր ժամանակների ամենից ազդեցիկ լուսանկարիչներից մեկը

Մահացել է մեր ժամանակների ամենից ազդեցիկ լուսանկարիչներից մեկը

Մահացել է ամերիկացի եւ շվեյցարացի լուսանկարիչ Ռոբերտ Ֆրանկը։ Նա իր մահկանացուն կնքել է Կանադայի Նյու-Սքոթլենդում։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Լուսանկարիչը 94 տարեկան էր։ Մահվան պատճառները չեն բարձրաձայնվում։ Ֆրանկը մեր ժամանակների ամենաազդեցիկ լուսանկարիչներից էր։ Ծնվել է Շվեյցարիայում, սակայն 1947 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Լուսանկարներ է արել Harper"s Bazaar, Life, Vogue հանդեսների համար։ Մեծ ճանաչման է հասել The Americans լուսանկարչական գրքի շնորհիվ։ Գրքի առաջաբանը գրել է Ջեք Քերուակը։ Գրքում գավառական Ամերիկան է պատկերված։ Նաեւ նկարահանել է «Շաքարի սարը», «Ինձ եւ եղբորս» ֆիլմերը։