Ֆիլիպիններում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամմ

Ֆիլիպիններում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամմ

Ֆիլիպիններում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսային հիվանդության նոր շտամմ, որը համապատասխանում է Covid-19-ի բրիտանական մուտացիային /գիտական գրականության մեջ այն կոչվում է B1.1.7 SARS-CoV-2/ ։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Նոր մուտացիան հայնտաբերվել է Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձած քաղաքացիների մոտ, ովքեր վերադարձել էին հունվարի յոթին։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ի դրությամբ, Ֆիլիպիններում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 492 հազարը, որից առողջացել է մոտ 459 հազարը։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է մոտ 10 հազարի։