Ինչո՞ւ են գաղտնի պահում հանձնախմբի անդամների անունները

Ինչո՞ւ են գաղտնի պահում հանձնախմբի անդամների անունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշման հիման վրա  ձևավորվել է  «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող» միջգերատեսչական հանձնախումբ, Փաշինյանի գլխավորությամբ հանձախումբը մեկ նիստ արդեն գումարել է: Թեմայի առնչությամբ գրավոր հարցմամաբ դիմել էինք անվտանգության խորհրդի քարոտւղար Արմեն Գրիգորյանին, որում  Խնդրել էինք  անուններով և պաշտոններով նշել, թե ովքեր են ներգրավված հանձնախմբի կազմում, ի՞նչ սկզբունքով է այն ձևավորվել, ի՞նչ սկզբունքով են ընտրվել նախագահն ու անդամները, սակայն մեր գրավոր հարցմանն ի պատասխան ներկայացվել է միայն հանձնախմբի անդամների պաշտոնները։ Փաստորեն անվտանգության խորհորդը գաղտնի է պահում հանձնախմբի անդամների անունները։ Մեզ ուղարկված պատասխանում անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը նշել է հետևյալը․
«Պաշտպանության ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչկան հանձնախումբը ձևավորվել է ս․թ․ ապրիլի 21-ի՝ ՀՀ վարչապետի N 470 Ա որոշման հիման վրա։ Հնաձնախումբն իր գործունեությունն իրականացնում է կոլեգիալության սկզբունքով՝ նիստերի միջոցով, որոնք գումարվում են ընտ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ։
Ըստ ՀՀ վարչապետի N 470 Ա որոշման հավելված N 1-ի՝ հանձնախմբի նախագահն է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդամներն են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը, ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալը, ոստիկանության պետի տեղակալը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, գլխավոր դատախազի տեղակալը, ԿԳՍՄ նախարարի տեղակալը, արդարադատության նախարարի տեղակալը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամը, ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի համապատասխան դեպարտամենտի ղեկավարը, իսկ հանձանխմբի քարտուղարն է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը։ Հանձնախմբի անդամի թեկնածությունները առաջադրել են համապատասխան գերատեսչությունները»,- նշել է Պետրոսյանը։

Հարցրել էինք նաև, թե պաշտպանության ոլորոտւմ կոնկրետ ի՞նչ արատավոր երթույթների դեմ է պայքարելու հնաձնախումբը, ի՞նչ մեխանիզմներով, պատասխանել են․
«Համաձայն ՀՀ վարչապետի որոշման հանձնախմբի գործառույթներն են պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանության ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը ։ Հանձանխմբի աշխատանքային ուղղություններից են քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը, ինքնասպանությունների կանխարգելումն ու դրանց պատճառների վերացումը։ Այս ուղղությամբ աշխատանքների նպատական է զինվորական ծառայության կարգապահության բարձր մակարդակի ապահովումը»։