«Նամակներ հանուն խաղաղության» ծրագիրը հրապարակում է Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդների միջև փոխանակված 54 նամակները

«Նամակներ հանուն խաղաղության» ծրագիրը հրապարակում է Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդների միջև փոխանակված 54 նամակները

Ուսանողներն արտահայտում են խաղաղ ապագայի իրենց տեսլականը

Երևան, Հայաստան և Բաքու, Ադրբեջան- «Նամակներ հանուն խաղաղության» (ՆՀԽ)
ծրագիրն, որն համադրում է ստեղծագործական շարադրանքը և կոնֆլիկտների տրանսֆորմացիան, հայտարարում է հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև փոխանակված նամակների ամբողջական կատալոգի հրապարակման մասին։ Ընդհանուր թվով 54 նամակներ՝ անգլերեն, հայերեն և ադրբեջաներեն, արդեն հասանելի են www.lettersforpeace.org կայքում և շուտով Զանգակ հրատարակչության կողմից լույս կընծայվի նաև համանուն գիրքը։

Մասնակիցները նամակները գրել են Երևանում և Բաքվում տեղի ունեցած երկշաբաթյա աշխատարաններից հետո (որոնցից 2-ը տեղի են ունեցել 2018-ի ամռանը, իսկ 4-ը՝ 2019-ի
ամռանը), որոնք ներառում էին հրավիրված մասնագետների դասախոսություններ, ծրագրային այցելություններ, ինչպես նաև տարբեր վարժություններ։ Գրելու և երկխոսության միջոցով, «Նամակներ հանուն խաղաղության» ծրագրի մասնակիցներն դիտարկեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարատև կոնֆլիկտի խաղաղ տրանսֆորմացիայի հնարավորությունները։ Մասնակիցներից շատերի համար «Նամակներ հանուն խաղաղության» ծրագիրը փակ սահմանից այն կողմ գտնվող քաղաքացու հետ ընդլայնված երկխոսություն ունենալու առաջին հնարավորությունն էր։

Հայաստանի մասնակիցներից Թաթուլն՝ ով ապրում է Լոռու մարզի հյուսիսարևելյան գյուղում,
գրում է․«Չնայած այդ ժամանակ ես երեխա էի՝ հիշում եմ պատերազմը, մութ ու ցուրտ տարիները, ու չնայած այս ամենին, ես քեզ թշնամի չեմ համարում, այլ՝ մարդ, որը կիսում է նույն հայացքներն և այս պահից առանց նախապայմանի, առանց մեղավորներ փնտրելու կմտածի միայն խաղաղության մասին»:

«Նամակներ հանուն խաղաղության» ծրագիրը (ինչպես նաև այլ խաղաղասիրական ծրագրեր) հնարավոր դարձան Եվրոպական միության «Կայունության եւ խաղաղության գործիք» նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորվող՝ «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շնորհիվ։ Ծրագիրն իրականացվում է 2017թ․ հունվարից՝ «Ինթերնեյշնլ ալերթ»-ի (International Alert), Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Հայաստան), իսկ Ադրբեջանում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Ադրբեջան) կողմից՝ Վրաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ Վրաստան) միջոցով։ Ծրագրի տևողությունը 36 ամիս էր։

Ծրագիրը նպատակ ուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած տարածքների հասարակություններին ընդգրկել խաղաղարարական գործողություններում՝ ակտիվացնելով
խաղարարության գործընթացը այս հասարակությունների ներսում և նրանց միջև։ Ծրագրով ակնկալվում էր, որ քաղաքացիական հասարակության հետաքրքրված ներկայացուցիչները և տեղական դերակատարները ի վիճակի կլինեն իրենց ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում՝ իրականացնելով միակողմ, երկկողմ կամ բազմակողմ նորարարական խաղարարարական նախաձեռնություններ։

«Նամակներ հանուն խաղաղության» ծրագիրն այդ նախաձեռնություններից մեկն էր։ «Նամակներ հանուն խաղաղության» ծրագրի Բաքվի մասնակիցներից Զուլֆիյան գրում է․«Մենք պետք է մտածենք գալիք սերունդների մասին․ ես համապրում և հասկանում եմ այն մարդկանց տառապանքներն, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, և այդ իսկ պատճառով մենք պետք է վերջ դնենք կռվին․․․Մենք ուժեղ ենք միասի՛ն»։

Գրքերի սահմանափակ հրատարակությունը հասանելի կլինի Կովկասի, Միջին Արևելքի, Եվրոպայի և Հյուսիային Ամերիկայի տարբեր գրադարաններում ու հաստատություններում։ «Նամակներ հանուն խաղաղության» ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» (PeaCE) և «Դեյվիսի անվան նախագծերը հանուն խաղաղության» (Davis Projects for Peace) ծրագրերի աջակցության շնորհիվ։ Հավելյալ աջակցություն են ցուցաբերել նաև Կոլումբիա համալսարանի արվեստի ֆակուլտետը (Columbia University School of the Arts), Հայաստանի ամերիկյան համալսարանի ստեղծագործական գրականության կենտրոնը (American University of Armenia Center for Creative Writing), Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի «Իմեջին» կենտրոնը (Imagine Center for Conflict Transformation), Իմփաքթ Հաբ Երևանը (Impact Hub Yerevan), Նյու Յորքի միջազգային տունը (International House New York), ՀԲԸՄ Հայաստանը (AGBU Armenia) և Ադրբեջանում գտնվող տարբեր գործընկերներ։