Ինչու՞ այդ զենքը իշխանությունը չի օգտագործում

Ինչու՞ այդ զենքը իշխանությունը չի օգտագործում

Պատերազմական իրավիճակում համար առաջին զենքը համախմբումն է։ Մարդիկ պիտի նույն գաղափարով տոգորված լինեն՝ իրենց պետականությունը չկորցնել, թույլ չտալ, որ թշնամին ներխուժի իրենց սուվերեն տարածք։

Հայաստանի իշխանությունը լրիվ հակառակ գործողությունն է կատարում։ Մարդկան բաժանել է սև ու սպտակի։ Սև ուժերը նախկիններն են, որոնց դեմ «ատամները սրած» ու բաց ախորժակով պայքարում է։ Քաղաքական շանտաժների, քրեական հետապնդումների է ենթարկում նրանց, տարբեր գործեր կարում, ձերբակալում։ Այնպիսի տպավորություն է, ասես գիտի,  որ Հայաստան աշխարհ այլևս չի լինելու ու ինչ նախկինների ձեռքին է, պիտի խլի իր համար։ Նախկիններին համարում է սև, մութ ուժեր ու իր ողջ պայքարի ռեզերվը նրանց «փողաթափման խնդիրն է»։ 4,5 տարի «փողաթափում է» , շոուներ կազմակերպում, բայց հանրությունը տեղյակ չի, թե ուր է այդ փողը։ Մյուս՝ սպիտակ մասը, իրենք են։ Դրանք են սորոսականները, որոնք լցված են պետական բոլոր «ծակուծուկերը», աղանդավորները, որոնք առաքելական եկեղեցու վրա գրոհի բազում փորձեր են ձեռնարկել ու շարունակում են, «անվեհեր քայլիստները» , ովքեր իրենց հավատարմությունը կնքել են «արյուն խառնելով» ու նշածս խմբերի հետ ծվարել են ազգային ժողովի ու կառավարության տաքուկ թխսանստատեղերում, իսկ հանրության համար անընդունելի փոքրամասնությունները, ազգային արժեքները ծաղրողները լրացնում են փոխըմբռման բանաձևը։ 
Կարո՞ղ է այդ ուժերը համախմբել իշխանությունը։ Պետականությունը կորցնելու շեմին չզբաղվել արկածախնդրությամբ, միասնական ճակատ ստեղծել։ Թեկուզ ժամանակավոր դադարեցնել այլախոհ մարդկանց քաղաքական հետապնդումների ենթարկելու անպտուղ գործընթացը, թույլ տալ, որ ոստիկանը իրեն ոստիկան զգա, դատախազը՝ դատախազ, դատավորը՝ դատավոր, քննիչը՝ քննիչ։ Թույլ տալ, որ նրանք «գործ կարել, կպցնելով չզբաղվեն», թույլ տալ, որ նրանք իր աթոռի շուրջ ռազմական ու ոստիկանական ծեսեր անելով չզբաղվեն։ Իհարկե, կարող է։ Բայց նա չի անում դա, չի օգտագործում հանրությանը համախմբող զենքը։ Ինչու՞ ։ Պատասխանը՝ կատարված սոսկալի իրողությունից՝ կապիտուլյացիայից հետո,  պարզ է։ Պառակտել, թուլացնել ժողովրդին ու հեշտությամբ թշնամուն հանձնել այն, ինչ ունի։ 

Իշխանությունը սոսկալի արհավիրքից առաջ անցամ չի դադարում զբաղվել հանրությանը պառակտելու քաղաքականությամբ։ Մի քանի օր առաջ  բարձրաստիճան չինովնիկը էլի խոսում էր մութ ուժերից։ Նպատակը մեկն է։ Ականը պայթեցնել ներսում, ավերել ամեն ինչ։ Ներսում դիմակայության ուժ ստեղծելու փոխարեն, ձևավորել «իրար ուտող, սայլը տարբեր ուղղություններով քաշող» ուժեր, որոնք թույլ չեն տա անգամ մտածել, որ թշնամին նստած է մեր տանը։