«Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը

«Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը: Միջոցառումն անցկացվել է «Գագիկ Ծառուկյանը» բարեգործական հիմնադրամի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի հովանավորությամբ: Օրեր առաջ սիրված դերասանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը խոստացել էր՝  հոբելյանական երեկոն կանցկացվի ամենաբարձր մակարդակով:  Վաստակաշատ դերասանի 70-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Ծառուկյան ընտանիքի անդամները, Աշոտ Ղազարյանի հարազատները, ընկերներն ու արվեստի երկրպագուները: Երեկոն հագեցած է եղել բազմաթիվ անակնկալներով: