Հատուկ ոչինչ չեն արել, որ շենքը քանդվի․ Հեքեքյանը դիմելու է դատարան

Հատուկ ոչինչ չեն արել, որ շենքը քանդվի․ Հեքեքյանը դիմելու է դատարան
Տիգրան Հեքեքյան

Ինչպես հայտնի է, երեկ փլուզվեց Արամի 23 հասցեում տեղակայված և մշակութային ժառանգություն համարվող՝ «Հայաստանի պատանի երգիչներ» երգչախմբի շենքը։ Գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը իր սաների և մտավորականների հետ միասին այսօր բողոքի ակցիա անցկացրեց։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դիմելու է դատարան, չի կարծում, որ շենքը քանդել են, բայց հատուկ ոչինչ չեն արել, որ այն քանդվի․ «Ոչինչ չեն անում հատուկ, որ շենքը քանդվի։ Ճարտարապետներ, կոնստրուկտորներ որ գալիս նախագծեր էին տալիս, մեկ -երկու օր հետո ասում էին՝ դե երևի չանենք, թիրախային բոլորին մեկուսացնում էին, որ ոչ ոք մոտ չգա այս շենքին։ Վարչապետի այցից հետո պարոն Էլոյանը 2 ժամ անց եկավ իմ, մշակույթի փոխնարարաի ներկայությամբ առաջարկեց տարբերակ, լուծում։ Լուծումը առաջարկեց, հենց փլված պատի վրա նկարեց, ես ասացի, որ համաձայն ենք։ Ես հարցրի՝ քանի՞ օր է պետք, որ սա նախագիծ դառնա, ասաց 3 օր, դա նոյեմբերի 27-ն էր, դե հաշվեք՝ քանի հատ 3 օր է անցել։

Մենք անընդհատ քաղաքապետարան նամակ էինք գրում։ Եթե շենքը միտումնավոր են քանդել, ապա միայն տգետը կքանդեր այդպես, չեմ խոսում , որ հակօրինական է, ինչ զգուշացնում էինք, այն էլ եղավ։ Մենք անշուշտ պիտի մտնենք դատարան։ Սրանք հանցագործ են, քաղաքի կենտրոնը փակել են, հանրային տարածք Տերյան փողոցը պարալիզացված է արդեն 10 ամիս, կառավարության որոշումը եթե թույլ էր տվել 2 հարկ քանդել, իրենք 3 են քանդել, իրենց ոչ ոք բան չասեց, իրենք հզոր են։ Հիմա պարոն Սրմաքեշը , ասում ենք՝ շատ հայրենասեր մարդ է, իր հայրենսիրությունը երևաց։ Նրանք քանդում են պատմական հուշարձանը և հասցրել են այն վիճակի, որ արդեն 4 ամիս «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը չի գործում»,- ասաց Տիգրան Հեքեքյանը։