Հրաժարվել է Մոսկվայի հետ համագործակցել

Հրաժարվել է Մոսկվայի հետ համագործակցել

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է BBC-ի հետ հարցազրույցի ընթացքում, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհնարին է համարում այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան ճանաչում է գրավյալ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը։

Ընտրյալ նախագահ Զուրաբիշվիլին ասել է, որ չի պատրաստվում բալանսավորել հարաբերությունները Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես որ ոմանք կարծում էին։ Նա նկատել է, որ Ռուսաստանի հետ համագործակցություն չի կարող լինել, երբ ամեն օր օկուպացիոն գծում մարդկանց են առեւանգում։

Բացի այդ երկխոսությանը խանգարում են նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների ներկա վիճակը։ Զուրաբիշվիլին հավելել է նաեւ, որ իր նախագահության շրջանում ձգտելու է, որպեսզի Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին։