Թուրքիայի արեւմուտքում մեկ ամսում տեղի է ունեցել ավելի քան 3000 երկրաշարժ

Թուրքիայի արեւմուտքում մեկ ամսում տեղի է ունեցել ավելի քան 3000 երկրաշարժ

Թուրքիայի արեւմուտքում գտնվող Մանիսա նահանգում մեկ ամսում տեղի է ունեցել 3774 երկրաշարժ։ Այս մասին հայտնում է HaberGlobal-ը։

Ըստ հրապարակման, այս տարվա հունվարի 22-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը գտնվում էր Մուսալար-Ակհիսարում, ընդհանուր առմամբ մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 3774 ստորգետնյա ցնցում։