Ինքնախեղման դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, քաղաքացին կարել է աչքերի կոպերը

Ինքնախեղման դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, քաղաքացին կարել է աչքերի կոպերը

«Նուբարաշենի» կալանավորներից մեկը ինքնախեղման է գնացել՝ կարելով սեփական աչքերը։ Քրեակատարողական Ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից տեղեկացանք, որ խոսքը Հայկ Գալստյանի մասին է։

Նավիկյանը մասնավորապես մեզ հետ զրույցում ասաց․ «Կալանավորված անձ Հայկ Գալստյանը մայիսի 9-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարել է ինքնախեղում՝ աչքերի կոպերը կարելու միջոցով, պատճառը եղել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից իրեն դուրս գրելը։ Հաջորդ օրը՝ մայիսի 10-ին, Հ․ Գալստյանը քանդել է կոպերի կարերը, որից հետո ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Այս պահին Հ․ Գալստյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցներից մեկում՝ հետազոտությունների նպատակով»։