Կորոնավիրուսն Ուկրաինայում կտարածվի «իտալական սցենարով»․ կանխատեսում

Կորոնավիրուսն Ուկրաինայում կտարածվի «իտալական սցենարով»․ կանխատեսում

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը հայտարարել է, որ Ուկրաինայում սպասելի է հակակորոնավիրուսային պայքարի «իտալական սցենարը»։ Այս մասին նա ասել է YouTube-յան Politeka ալիքի հետ զրույցում։

Նրա կարծիքով իտալացի գործընկերների փորձառության կրկնությունը կարող է լիովին հավանական լինել Ուկրաինայում՝ տեղի իշխանությունների մեղքով եւ «իրավապահների անօգնականության» պատճառով։

Նա շեշտել է, որ իշխանությունները պետք է կազմակերպեն աշխատանքներն այնպես, որ կորոնավիրուսի տարածման հնարավորությունները հասցված լինեն նվազագույնի։ «Սակայն դրա համար պետք է աշխատել, ոչ թե շոուներ սարքել, որոնց ականատեսն ենք լինում ամեն օր»,- ասել է նախկին պատգամավորը։