Ո՞րն է Փաշինյանի ամենամեծ սուտը․ ապրիլմեկյան հարցում

Ո՞րն է Փաշինյանի ամենամեծ սուտը․ ապրիլմեկյան հարցում

Ապրիլի մեկն աշխարհում նշվում է որպես սուտ խոսելու օր: Գաղտնիք չէ, որ մեր քաղաքական գործիչները շատ են սիրում սուտ խոսել, իսկ այդ թիմից ամենահնարամիտ սուտ խոսողը իշխանությունների առաջին դեմքն է՝ վարչապետը, որի ստերից կարելի է հատորներ կազմել: Մենք ապրիլի 1-ի առիթով դիմեցին տարբեր քաղաքական գործիչների՝ խնդրելով նրանց ասել, թե իրենց կարծիքով որն է եղել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սուտն այս ընթացքում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի խոսքով` վարչապետ Փաշինյանի վերջին մեկ տարվա ամենամեծ սուտը խաղաղության դարաշրջան ասվածն է: Նրա խոսքով` այս մի սուտն այնքան մեծ ու ճակատագրական է, որ մնացյալ ստերի մասին խոսելն ուղղակի անիմաստ է:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ստի ու մանիպուլացիայի ուժով իշխանության եկածի ճիշտը տեսնելն անհնար է: «Ինքը ամբողջական, հայի հետ որևէ արմատական կապ չունեցող հայատյաց խաբկանք է, հե՛նց սուտն է, որ կա, ինչ էլ ասի՛, սուտ է: Իրականում այսօր հենց իր տոնն է», նշեց երգչուհին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ համատարած ստի մեջ սուտ գտնելը թեպետ շատ դժվար է, սակայն Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սուտի իր լոզունգն էր․ «Ապագա կա»:

Հ.Գ Մեր այլ զրուցակիցներ նշեցին Նիկոլ Փաշինյանի խոստումները, որ տալիս էր ժամանակին. «տեսախցիկները պետք է վերացնել», «գազը, ջուրը չի թանկանա», «երկրում ԽԾԲ ինստիտուտն այլևս չի գործի», «Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ, նոր տարածքներ», «Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա» և այլն: