Երեւանն արդեն երկրորդ անգամ «պլանկա է իջեցնում»

Երեւանն արդեն երկրորդ անգամ «պլանկա է իջեցնում»

Այսօր Բիշքեկում ընթանում է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ Այն նախագահում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հայաստանն այդ նիստին ներկայացնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թեեւ նախկինում մշտապես մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելին` Փաշինյանը մասնակցում էր ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ բոլոր նիստերին, որտեղ մասնակցում էին երկրների նախագահները, ապա մասնակցում էր բոլոր նիստերին, որտեղ մասնակցում էին երկրների վարչապետները: Մինչդեռ արդեն որեորդ դեպքն է, որ հրաժարվում է մասնակցել նախագահների եւ վարչապետների հավաքներից: Այսինքն, Փաշինյանի կառավարությունը որոշել է հետխորհրդային տարածքում գործող ինտեգրացիոն ռեգիոնալ միավորումների մարմինների նիստերին մասնակցության «պլանկան», այսպես ասած, իջեցնել եւ պաշտոնական Երեւանը այդ միջոցառումներին ներկայացնում են տեղակալների մակարդակով։

Նշենք, որ Բելառուսը, ըստ ՌԴ կառավարության կայքում եղած տեղեկության, ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին` Բիշքեկում այս պահին ներկայացնում է այդ երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկան, Ղազախստանը՝ Ալիխան Սմայիլովը, Ղրզստանը՝ Ակլիբեկ Ժապարովը, Ռուսաստանը, ինչպես նշեցինք՝ Միխայիլ Միշուստինը։ Նիստին մասնակցել է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։