Որ մթերքներն են կանանց պաշտպանում հոգեկան եւ այլ խանգարումներից

Որ մթերքներն են կանանց պաշտպանում հոգեկան եւ այլ խանգարումներից

Մադրիդի «Կոմպլուտենսե» համալսարանի մասնագետները հայտնաբերել են, որ կանանց մոտ երկաթի եւ մանգանի օգտագործումը համեմատաբար մեծ ծավալներով, նրանց պաշտպանում է կոգնիտիվ կարողությունների խանգարումներից։ Այս մասին հայտնում է MDPI (Multidisciplinary Digital Publishing Institute)-ի հանդեսը։ 

Դեմենցիան, ըստ իսպանացի մասնագետների, հաճախ սկսվում է թեթեւ կոգնիտիվ խանգարումներից։ Դա խոսքի ընկալման վատացումն է, արագ հոգնելը, հիշողության հետ խնդիրներն ու տագնապի զգացողությունները։ Ժամանակի հետ այս հիվանդությունը զարգանում է, եւ զգալիորեն խաթարում մարդու կյանքի որակը։ 

201 կամավորների շրջանում իրականացված ուսումնասիրությամբ էլ պարզել են, որ այն կամավորները, որոնք հաճախակի են ուտում միս, բանջարեղեն, ձու եւ այլ սննդամթերք, որոնք պարունակում են երկաթ եւ մանգան, նրանց մոտ կոգնիտիվ կարողություններն ավելի լավ վիճակում են, քան նրանք, որոնք այդ մթերքներն ավելի քիչ են գործածում իրենց ամենօրյա սննդակարգում։ Ուշագրավ է այն, որ նույն երեւույթը տղամարդկանց մոտ առկա չէ։ Իսկ թե ինչպես են երկաթն ու մանգանը ազդում կանանց կոգնիտիվ կարողությունների պահպանման վրա, ըստ գիտնականների, պարզ կլինի հավելյալ հետազոտություններ անցկացնելուց հետո։