«Գիտե՞ք՝ ինչ է խնդրում Հայաստանը դատարանից»․ «ադրբեջանական հեքիաթներին որևէ մեկը չի հավատում»

«Գիտե՞ք՝ ինչ է խնդրում Հայաստանը դատարանից»․ «ադրբեջանական հեքիաթներին որևէ մեկը չի հավատում»

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։

«Գիտե՞ք՝ ինչ է խնդրում դատարանից Հայաստանը։ Այն, ինչ տեղի է ունեում այնտեղ, իրոք լուրջ է։ 120 հազար մարդու պարզապես շրջափակման մեջ են պահում՝ նրանց կյանքն ուղղակի անտանելի դարձնելով։ Ծնկի են բերել այդ մարդկանց ու զրկել բոլոր կենսական միջոցներից։ Այս ամենը մի բանի համար է արվում։ Պատճառը պարզապես այն է, որ նրանք հայ են, էթնիկ հայեր։ Ադրբեջանը ցանկացած մեղադրանքի անդրադառնում է վիրավորական դրսևորումներիով ու դեռ մի բան էլ արդեն ինքն է փորձում մեղադրանքներ հնչեցնել։ Դատարանի հարգելի անդամներ, Ադրբեջանը կարող է բազմաթիվ փաստարկներ բերել, սակայն ուզում եմ նշել, որ դրանց ոչ ոք չի հավատում, ոչ ոք նրանց բնապահպանական հեքիաթներին չի հավատում։ Բնապահպանական խնդիրներով պայմանավորված ակցիաներ են իրականացնում մի երկրի ներկայացուցիչներ, որը հայտնի է իր բռնապետությամբ։ Ոչ ոք չի հավատում նրան, թե Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են ազատորեն գնալ-գալ, սննդամթերքի ծավալները ապահովվեն, որ ընտանիքները կկարողանան ազատորեն միավորվել, որ դեղորայք կմատակարարվի և այլն»,- քիչ առաջ իր ելույթում ասաց հօգուտ Հայաստանի ելույթ ունեցող արտասահմանցիներից մեկը։