Շրջում են Երևանի բուհերով․ «Պայքարելու ենք իշխանափոխության համար»

 Շրջում են Երևանի բուհերով․ «Պայքարելու ենք իշխանափոխության համար»

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում «Մայր Հայաստան» դաշինքը շարունակում է իրազեկում իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, դաշինքի ներկայացուցիչները՝ քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի առաջնորդությամբ շրջում են Երևանի բուհերով։

«Սա ոչ պաշտոնակռիվ է, ոչ աթոռակռիվ է։ Սա մեր երկրի լինելու կամ չլինելու խնդիրն է։ Սրա շրջանակներում արդեն կապ չունի՝ ով պաշտոն ունի, ով պաշտոն չունի, ով մանդատ ունի, ով մանդատ չունի և այլն։ Մեր նախնական ռազմավարությունը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Մենք ցանկացած պարագայում պայքարելու ենք մինչև իշխանափոխություն»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Անդրանիկ Թևանյանը։