Samsung-ի փափուկ էկրանով սմարտֆոնների մոտ խնդիրներ են առաջացել

Samsung-ի փափուկ էկրանով սմարտֆոնների մոտ խնդիրներ են առաջացել

Առնվազն երեք լրագրող եւ մեկ բլոգեր հայտարարել են Միացյալ Նահանգներից, որ իրենց Samsung Galaxy Fold փափուկ կամ ծալովի էկրանով սմարտֆոնները դուրս են եկել շարքից։ Սմարտֆոնները նրանց տրամադրվել էր անվճար օգտագործելու համար, ընդհանուր թեստավորման ծրագրի շրջանակներում։ Բոլորն էլ նոր մոդելը օգտագործել էին ընդամենը երկու օր։ Անսարքությունների պատճառն անհայտ է։ Մասնագետների մի մասը կարծում են, որ անսարքությունը առաջանում է պաշտպանիչ շերտի հեռացնելու պատճառով։ Սակայն թեստավորման համար տրամադրված մյուս սմարթֆոնները շարունակում են աշխատել։ Ուշագրավ է այն, որ նոր մոդելները շուկայում հայտնվելու են արդեն ապրիլի վերջին եւ արժենալու են մոտ 2000 դոլար։