Խռո՛վ է Զինվորը․․․

Խռո՛վ է Զինվորը․․․

Կարդում եմ «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի նախաձեռնության հեղինակ, Մարդու իրավունքների պաշտպանին կից զինծառայողների իրավունքների պաշտպանության փորձագիտական խորհրդի անդամ Կարեն Հովհաննիսյանի գրառումը և մտածում՝ ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Ամեն ինչ իր պատճառաբանությունն ունի։ Գուցե խորհելու, կշռադատելու, զգայականով ընկալելու շնորհ տրվի մեզ , ու  հասկանանք, բայց տա Աստված, երբեք չզգանք, թե ինչպիսին է լինում ցավը, երբ մայրը կորցնում է 18 տարեկան Զինվոր որդուն։  Մտորումներիս առիթը փորձառություն ունեցող մարդու գրառումն էր․

Կարեն Հովհաննիսյան

Հետաքրքիր բան եմ նկատել... Ապրիլյան պատերազմին զոհված բոլոր այն տղերքի, որոնց անունով իրենց այգում, կամ բակում ծառեր կային, կամ չորացել են, կամ կիսաչորացել...

Շատերը երևի կմիանան մեզ ու կհաստատեն, որ դրա մեջ մեծ ճշմարտություն կա։ Բույսը, ծառը, ծաղիկը տխրելու, խռովելու հատկություն ունեն։ Թանկ է նստում տխրելն ու խռովելը նրանց  վրա, ոտքի վրա լուռ հանգում  են։

Օգտատերերն արձագանքում են․

Սահակ Ալեքսանյան

Մեր հողամասի հարևանուհին, Մոնումենտում Ռոբերտ Աբաջյանի հարևանն է եղել: Ապրիլյանից հետո բակում 3 ծառ տնկեց Ռոբերտի անունով, երեքն էլ չորացան: Մենք մտածում ենք տնկիները լավը չեն եղել...

Մյուսը՝

Mais Erznkyan

 

Կարեն ջան,ՄՀԵՐԻՍ տնկած վարդերը դեպքից հետո մեկը մյուսի հետևից չորացան․․․

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը բացատրում է․

Գայանէ Սիմոնյան

Խռով են տղերքը ....

 

Հենց Գայանեի խոսքի վրա կամբողջացնեմ ասելիքս։ Երեկ զոհված հերոսի մայրը՝ Անուշ Հակոբյանն էր գրառում արել և անկեղծ պոռթկումով հարցրել ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանին՝ «Ասում ես շատ դուխով տղա ես հա՞... բա մեկն հարցնող լինի՝ ինչու՞ չես ծառայել։  Բա բարձրացիր Արցախի դիրքեր․․․»։ Դա միայն այդ պատգամավորին չէր վերաբերվում, այլ բոլոր նախկին ու ներկա իշխանավոր մեծախոսներին, ովքեր, կուլտուրական եմ ասում, չեն ծառայել բանակում։ Տարբեր պատճառներով խուսափել են։ Հերոսի մայրը վաստակել էր այդ հարցը տալու իրավունքը։ Գիտե՞ք սարսափելին որն էր։ Որ այդ թեման էլ էին քաղաքականացնում ու ցինիկ, անպարկեշտ տոնով գրառումներ անում՝ Հերոսի Մոր հասցեին։  Ովքե՞ր են այդ ֆեյքերն ու իրական մարդիկ, դժվար չէ եզրակացնել, ովքեր վիրավորում են Հերոսի մորը։  Կտեղադրեմ միայն մի քանիսը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է հայրենիքը նմանների համար․

Sirushik Alexanyan լավ է արել չի ծառայել   https://www.facebook.com/profile.php?id=100004810291392

Ashot Kachatryan Lava are chi caraye Լավ է արե չի ծառայե

https://www.facebook.com/ashot.kachatryan.79

 

Narek Asatryan Եվ ևս մի բան, չծառայելուց երբեք տղայի վարկը չի ընկնում

https://www.facebook.com/profile.php?id=100008624827024

 

Մոր հասցեիին հնչող վիրավորական գրառումներին չեմ անդրադառնում, կրկին հիշեցնում եմ Գայանե Սիմոնյանի մեկնաբանությունը՝ տղերքը խռով են․․․ Դուք գիտեք զոհված Զինվորը չի՞ զգում, երբ իր մորը վիրավորում են։

 

Մեր ազգը Հերոսի մորը մեծարող մարդիկ էին ու շնորհակալ լինենք, որ նմանները կան, քիչ չեն․․․